Ոչ մի կապ գոյություն չունի մահացած աղջկա և Արմավիրի մարզում հոսպիտալացված երեխաների միջև: Այս մասին լրագրողներին հայտնել է առողջապահության նախարարության հինավդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի տնօրեն Նունե Բակունցը:

Նրա խոսքով՝ իրականացրած անալիզները, ինչպես նաև թունավորման դեպքերի աշխարհագրությունը ցույց են տալիս, որ ոչ մի կապ չունի այս դեպքերի միջև: Այդ պատճառով դեպքերը դիտարկվում են սուր աղիքային ինֆեկցիայի առանձին դեպքեր:

Նունե Բակունցի խոսքով՝ հունիսի 16-ին մահացած աղջկա բոլոր տվյալները իրավապահների ձեռքերում են, նրա մահվան փաստով դատական գործ է հարուցվել: Երբ ամեն ինչ պարզ դառնա, տվյալները կհրապարակվեն: Ինչ վերաբերվում է Նորապատցի տղային, ապա այն գտնվում է շատ ծանր վիճակում, նրա մոտ, նախնական տվյալներով, դիզենտերիա է: Մասնագետները ևս մեկ անգամ նշել են, որ նա շատ հաճախ է հիվանդացել նախկինում և երբեք աչքի չի ընկել ամուր առողջությամբ:

Արմավիրի մարզում համաճարակաբանական վիճակը վերահսկելի է, ինչպես նաև ամբողջ երկրում:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արմավիրի կլինիկա է ընդունված աղջիկը մահացել է մի քանի ժամ անց: Նրա մահվան պատճառներն առայժմ հայտնի չեն: Նույն օրը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել Նորապատից մի տղա՝ ծանր վիճակում: