Մեծ Բրիտանիայի դպրոցականները բացառիկ պահպանակ են ստեղծել, որը սկսում է լույս արձակել, երբ մարդը որեւէ սեռավարակ ունի: S.T.EYE անվանումը ստացած հատուկ բարակ շերտը, որով ծածկված է պահպանակը, թույլ է տալիս պարզել բակտերիաների ու վիրուսների առկայությունը, ինչից հետո պահպանակը որեւէ մի գույն է ստանում՝ կախված հիվանդության տեսակից:
Այսպես, պահպանակը դեղին գույն է ստանում հերպեսի պատճառով, կարմիր՝ պապիլոմավիրուսի պատճառով, եւ կապույտ՝ սիֆիլիսի դեպքում:
Այսպիսի պահպանակ ստեղծելու գաղափարը պատկանում է մի խումբ դպրոցականների՝ Լոնդոնից, որոնք մասնակցել էին TeenTech նախագծին: Չնայած նրան, որ նոր այս պահպանակը դեռեւս մշակման փուլում է, արդեն իսկ մոտ ապագայում այն կարող է իրականություն դառնալ:
Պահպանակն արդեն իսկ մրցանակի է արժանացել որպես նորարարական առողջապահական սարքավորում:






