Հուլիսի 7-10 «Նատալի Ֆարմ Մալաթիա» ԲԿ–ի հրավերով Երեւան է ժամանելու Եվրոպական Վիրաբուժության Ասոցիացիայի փոխնախագահ, Բելգիայի Լյուվենի համալսարանի պրոֆեսոր, ընդհանուր վիրաբույժ Լյուկ Արթուր Միշելը:

Այցի շրջանակում կատարվելու են  հիվանդների  կոնսուլտացիաներ հետեւյալ պաթոլոգիաներով` քրոնիկ պանկրեատիտներ, որովայնի ուռուցքներ, որովայնի վնասվածքներ, էնդոկրին վիրաբուժական պաթոլոգիաներ` թիրեոիդիտ, պարաթիրեոիդիտ, մակերիկամի ուռուցքներ: Հիվանդների կոնսուլտացիայի հերթագրման համար զանգահարել`  055 11 77 48:

Միաժամանակ պրոֆեսորը կարդալու է դասախոսություններ  հետեւյալ թեմաներով`

Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից մոտեցումները

Էնդոկրին վիրաբուժություն, ժամանակակից դիագնոստիկան եւ բուժումը

Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա , վիդեոդասեր

Լյարդի քաղցկեղի ռադիոալիքային աբլյացիա

Դասախոսություններին  գրանցվելու համար զանգահարել` 055 11 77 48: