Հայաստանի հանրապետությունը ընտրել է Ericsson Nikola Tesla ընկերությունը՝ Ericsson ընկերության խորվաթական դուստր ձեռնարկությունը՝ առողջապահության միավորված տեղեկատվական համակարգի ներդրման համար:
Անդրանիկ ծրագրի շրջանակներում նախատեսվում է արդիականացնել Հայաստանի առողջապահության համակարգը, ժամանակակից տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների ներմուծմած միջոցով՝ բժշկական ծառայությունների որակի հիվանդների բավարարվածության աստիճանի բարձրացման համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ծրագիրը իրականացվելու է 95 օրվա ընթացքում: Նրան կմասնակցեն 6 հիվանդանոցներ եւ ապահովագրական ընկերություններ:
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գործակալության տնօրեն Արթուր Ղուլյանը հայտարարել է, որ ծրագրի իրականացման համար պահանջվելու է Հայաստանի ամբողջ առողջապահության համակարգի վերակառուցում՝ ժամանակակից տեղեկատվական- կոմունիկացիոն տեխնոլոգիաների ներմուծման միջոցով, որոնք հասարակությանը կապահովեն որակյալ, անվտանգ, հասանելի եւ ֆինանսապես արդյունավետ բժշկական ծառայություններով:






