Լաբորատոր պայմաններում ստացած արյունը կարող է փոխներարկվել մարդուն արդեն երկու տարի անց, նշում են Մեծ Բրիտանիայի իշխանությունները: Այս նորույթը թույլ կտա լուծել դոնորական արյան գլոբալ պակասի խնդիրը:
NHS Blood and Transplant-ը վարչություն է, որը պատասխանատու է Մեծ Բրիտանիայում դոնորական արյան ու օրգանների փոխպատվաստման համար: Վարչության մասնագետները պնդում են, որ արդեն 2017 թվականին պացիենտները լաբորատոր պայմաններում մշակած կարմիր արյունային բջիջներ ստանալու հնարավորություն կստանան: Լայնամասշտաբ կլինիկական փորձարկումները կսկսվեմ երկու տարի անց:
«Գիտնականները ամբողջ աշխարհում մի քանի տարի շարունակ կարմիր արյունային բջիջների արտադրության հնարավորությունն են հետազոտում՝ պացիենտների բուժման ընթացքում դոնորական արյանն այլընտրանք գտնելու համար, - հայտարարեց վարչության ղեկավար բժիշկ Նիկ Ուոթքինսը, - մենք համոզված ենք, որ 2017 թվականին մեր թիմը պատրաստ կլինի նախնական կլինիկական հետազոտություններ անցկացնել կամավորների վրա: Դրանց ընթացքում մենք կհամեմատենք արհեստական արյունը դոնորական արյան հետ»:
Արհեստական արյունը ստեղծվել է ռումինական գիտնականների կողմից անցած տարի: Այս սուբստանցիան պարունակում է ջուր ու աղ, ինչպես նաեւ հեմերիտրին անունով սպիտակուցը:






