Հարավային Կորեայի առողջապահության նախարարությունը հայտնել MERS-ով վարակված եւս մեկ մարդու մահվան մասին: Այսպիսով, վարչության տվյալներով՝ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 31 մարդ է կազմել, վարակվածները՝ ներառյալ մահացածներն ու ապաիքնվածները, 181-ն են:
Samsung ընկերության հիվանդանոցը, որին բաժին էր հասել վարակման նոր դեպքերի մեծ մասը, ժամանակավորապես դադարեցրել է հիվանդների ընդունումը:
Վերլուծության արդյունքների հիման վրա երկրի առողջապահության նախարարությունն եկել է այն եզրահագման, որ մահվան դեպքերի 90 տոկոսը վերաբերվում է որեւէ քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց: Հայտնվելով օրգանիզմում՝ վիրուսը հիվանդությունների սրացման պատտճառ է դառնում, ինչն էլ հագնեցնում է մահվան, հայտնում է Ինտերֆակսը:
Երկրի իշխանությունները նաեւ քրեական պատասխանատվություն են սահմանել այն մարդկանց համար, որոնք վարակվել են, սակայն թաքցնում են դա:
Փաստաթղթի մեջ ասվում է, սուտ վկայությունները կարող են երկու տարվա ազատազրկման կամ $18 տուգանքի պատճառ դառնալ: Օրենքը նաեւ տեղի իշխանություններին հնարավորություն է տրամադրում սահմանափակել վարակվածների տեղաշարժը երկրով:






