16-ամյա Օմար Ալ-Շայհը, ով մահանում էր քաղցկեղից, միայն մեկ ցանկություն ուներ. նա ուզում էր, որ իր ընկերուհին՝ Էման, իր կինը դառնար: Հիվանդանոցային պալատում՝ քաղցկեղի ախտորոշվելուց մի քանի ժամ հետո, նրա խնդրեց աղջկա ձեռքը:
Հարսանիքի ժամանակ հիվանդանոցային շորերով Օմարը աղջկան ձեռքին մատանի հագցրեց, որը պատրաստված էր ծաղիկներից, եւ հայտարարեց, որ ուզում է՝ ամբողջ աշխարհը տեսնի, ինչպես են իրենք ամուսնանում: Բնականաբար, դեռահասները սկզբում թույլտվություն խնդրեցին ծնողներից: Էմիի մայրը ոչ միայն թույլ տվեց իր աղջկան ամուսնանալ, այլ նաեւ նշեց, որ պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի Օմարը երջանիկ լինիԼ
Հարսանիքից մի քանի օր հետո Օմարը մահացավ լեյկեմիայից՝ արդեն իսկ ամուսնացած տղամարդ լինելով: Իսկ Էմին 16 տարեկան այրի դարձավ:
«Արցունքները խեղդում են ինձ: Նա ցանկանում էր, որ մենք ամուսնանանք նրա մահից առաջ, եւ ես միանգամից համաձայնվեցի: Մենք միշտ էինք ուզում ամուսնանալ, սակայն չէինք պատկերացնում, որ կանենք դա 16 տարեկանում: Մենք մտածում էին, որ միասին կծերանանք», - նշեց Էմին:
Նա պատմեց, որ ծանոթացավ որ մերձեցավ Օմարի հետ դպրոցում, երբ նրա մոտ ռեմիսիա էր: Իսկ երբ նրանք իմացան, որ հիվանդությունը վերադարձել է, դա շոկ էր բոլորի համար: Չնայած այս հանգամանքին՝ Էմին որոշեց, որ կմնա տղայի կողքին եւ ամեն կերպ կաջակցի նրան: Տղայի մայրը պատմեց, որ աղջիկը գալիս էր հիվանդանոց եւ հանգստյան օրերը անցկացնում էր տղայի հետ: Իսկ երբ նա իմացավ, որ մի քանի օր է ընդամենը մնացել, նա ամեն գիշեր էր անցկացնում Օմարի հետ:
Մասնագետները նշում են, որ տղային հնարավոր էր փրկել, եթե ցողունային բջիջների դոնոր գտնվեր: Սակայն դա գրեթե անհնար էր, քանի որ Օմարն արաբի ու ռումինացու խառնուրդ էր:
Մասնագետները կոչ են անում բոլորին միանալ ցողունային բջիջների դոնորների ռեեստրներին: Այդպիսիք կան բազմաթիվ երկրներում (նաեւ Հայաստանում): Ձեր արյունը կարող է ինչ-որ մեկի կյանքը փրկել:











