Իսպանիայում դիֆտերիայից վեցամյա երեխա է մահացել: Դա երկրում հիվանդության առաջին դեպքն է՝ 1987 թվականից սկսած:

Երեխան մահացել է հունիսի 27-ին Բարսելոնայի հիվնանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Երեխայի բուժման հակադիֆտերիտային շիճուկը բերվել էր Ռուսաստանից, սակայն փրկել երեխայի կյանքը չհաջողվեց:

Երեխային, որը դիֆտերիայի դեմ չի պատվաստվել, հոսպիտալասցրել են 28 օր առաջ: Իսպանացի բժիշկները հակադիֆտերիտային շիճուկ չունեին եւ դիմեցին ռուսաստանցի մասնագետներին: Շիճուկը հունիսի 1-ին ուղարկվել էր Իսպանիա, ավելի ուշ եւս երկու չափաբաժին էր բերվել:

Երեխային, այնուամենայնիվ, փրկել չհաջողվեց: