Թայլանդում ապաքինվում է մերձարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսով վարակված միակ պացիենտը:
Thai PBS ալիքի հաղորդմամբ՝ Օմանից ժամանած 75-ամյա տղամարդը հոսպիտալացվել է հունիսի 15-ին: Լաբորատորիայում նրա մոտ հաստատվել է MERS կորոնավիրուսը:
«Պացիենտի վիճակը ստաբիլ է: Նա կարողանում է ինքնուրույն շնչել, սակայն դեռեւս քայլել չի կարողանում», - հայտնեց թայլանդական առողջապահական համակարգի ներկայացուցիչ Փրասերտ Թխոնգչարոենը:
Հոսպիտալացվածի անալիզները խոսում են մարմնում վիրուսի բացակայության մասին: Բժիշկները պատրաստվում են նրան կարանտինից հասարակ պալատ տեղափոխել:
Երկրորդ օրն է, ինչ Հարավային Կորեյաւոմ կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի արձանագրվել: Այս մասին հայտարարվեց առավոտյան տեղի ունեցած ասուլիսին:
Այպիսով, առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում երկու օր շարունակ երկրում նոր վարակումներ չեն արձանագրվում: Իսկ ընդհանուր քանակը նույնն է՝ 182: Ուրախացնում է նաեւ այն, որ չի աճում մահացածների քանակը՝ 32: Երկումարդ էլ ապաքինվել է: Ապաքինվածների ընդհանուր քանակը 93 մարդ է կազմում:






