Հին Հունաստանում մարզիկները առաջին օլիմպիական խաղերի ժամանակ սխտորըր են կերել՝ արագաշարժությունը ավելացնելու համար, իսկ հռոմեական եւ հունական զինվորները համարում էին, որ սխտորը մեծացնում է ուժը եւ առնականությունը:
Սխտորով սննդային հավելումները այսօր հեշտ այլընտրանք են առանց տհաճ հոտի: Դրացից մեկը հասուն սխտորի թուրմն է: Այն պատրաստվում է օրգանական ձեւով եւ առանց ջերմության աճեցրած սխտորից, այդ պատճառով այն հոտ չունի եւ օգնում է սրտին, պաշտպանում է գրիպից, նվազեցնում է արյունատար անոթների վնասումը, եւ նվազեցնում է կոլոռեկտալ (ուղիղ-հաստաղիքային) քաղցկեղի եւ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը, հաղորդում է Newsmax Health-ը:
Խորհուրդ տրվող չափաքանակը կազմում է օրական 1200 մգ: Շատ փորձագերտներ կարծում են, որ շատ լավ է օրվա ընթացքում սննդի հետ ընդունել երկու կամ երեք չափաքանակ:






