Երբ ձեր երեխայի մոտ տենդ է, ձեր ուղեղը սկսում է տենդագին աշխատել. Ո՞ր ջերմաստիճանն է համարվում շատ բարձր: Տալ Թայլենոլ թե՞ ոչ:  Իսկ եր՞բ պետք է տեղեկացնել տեղամասային մանկաբույժին:

Յուրաքանչյուր մարդու ջերմաստիճանը տատանվում է օրվա ընթացքում: Տենդի ժամանակ վտանգավոր թիվ է 38 ° եւ բարձր, ասում է Քլիվլենդի կլինիկան։  Պետք չէ անհանգստանալ նաեւ հետեւալ դեպքերում՝

• Եթե տենդը տեւում է 5 օրից քիչ, երեխայի պահվածքը  բնականոն է՝  չնայած մի փոքր հոգնած տեսք ունի, սակայն սովորականի պես խաղում է, ուտում եւ խմում:

• Եթե ձեր երեխային վերջերս պատվաստում են արել

Երբ պետք է անհանգստանալ՝

• Եթե տենդ ունեցող երեխան  3 ամսականից փոքր է

• Եթե ջերմաստիճանը պահպանվում է ավելի քան 5 օր

• Ձեր երեխան իրեն տարօրինակ է պահում

Խորհուրդներ բուժման վերաբերյալ

Երեխային թեթեւ հագցրեք, մի փաթաթեք նրան ծանր ծածկոցներով

Կանխարգելեք ջրազրկումը՝ երեխային շատ մաքուր հեղուկներ առաջարկելով (բայց ոչ կարմիր գույնի):

Հետեւեք, որ երեխան երկար հանգստանա

38 եւ բարջր ջերմաստիճանի դեպքում 3 ամսական եւ ավելի մեծ երեխաներին կարելի է Թայլենոլ տալ , իսկ 6 ամսականից մեծերին՝ իբուպրոֆեն:Երեխային ասպիրին մի տվեք, դա կարող է Ռեյի համախտանիշ առաջացնել՝ հավանական մահվան ելքով:

Ձեր երեխաները կարող են մանկապարտեզ կամ դպրոց վերադառնալ, եթե նրանց մոտ 24 ժամվա ընթացքում առանց դեղերի ընդունման բացակայում են  ախտանշանները: