Իսրայելական Oramed դեղագործական ընկերությունը հաղորդել է, որ ավարտվել է իր ներքին ընդունման ինսուլինային պատիճների թեստավորման փորձնական փուլը, եւ նրանք համապատասխանել են բոլոր առաջնային եւ երկրորդային պահանջներին:

FDA–ի (ԱՄՆ դեղերի եւ սննդամթերքի վերահսկողության գործակալություն) նոր կանոնակարգին համապատասխան իրականացված փորձարկման 2а փուլի ժամանակ, 2-րդ տիպի շաքարախտով 30 հիվանդներ մեկ շաբաթվա ընթացքում ամբուլատոր պայմաններում մասնակցել են հետազոտությանը, տեղեկացնում է Fox News-ը։

Գնահատվել են անվատնգության վերջնական կետերը, ինչպես նաեւ ֆարմակոդինամիկ եւ ֆարմակոկինետիկ ազդեցությունները: