Նախկինում ընդունված էր կարծել, որ արեւայրուկն օգտակար է առողջության համար, սակայն ժամանակակից գիտությունը վաղուց հերքել է այս տեսությունը: Այն ոչ միայն օգտակար չէ, այլ նաեւ կարող է վնաս հասցնել:
1. Այրվածքներ
Արեւայրուկ ստանալու ժամանակ կարելի է ստանալ նաեւ 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ, նշում է Ճառագայթային թերապիայի կենտրոնի մասնագետ Նազի Բարսեղյանը: Նրա խոսքով՝ արեւից ստացած այրվածքները ազդում են ողջ մարմնի վրա եւ խաթարում դրա ջերմափոխանակությունը:
2. Քաղցկեղ
Բազմաթիվ հետազոտություններ հաստատում են, որ արեւայրուկը նպաստում է մելանոմայի զարգացմանը: Արեւայրուկի եւ սոլյարիի շատ սիրահարներ արդեն իսկ այդ հիվանդության զոհն են դարձել:
3. Ծերացում
Արեւայրուկը վատթարացնում մաշկի որակն ու ծերացնում այն, նշում են բազմաթիվ մաշկաբաններ: Արեւայրուկից հետո, հատկապես եթե մարդն ամեն տարի է արեւայրուկ ընդունում, մաշկի վրա կնճիռներ են ի հայտ գալիս:






