Վերարտադրողական բժշկության մակարդակը Հայաստանում վերջին տարիներին նկատելիորեն աճել է, կարծում է վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Կալիֆորնիա, ԱՄՆ): NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա պատմեց տեղի ունեցած փոփոխությունների մասին:

2007-ին, մասնագետի խոսքով, Հայաստանում ընդամենը մեկ կլինիկա կար, որտեղ ԱՄԲ էին անում, այժմ դրանք հինգն են: Եվս մի քանի կլինիկաներում եւ ԱՄԲ բաժանմունքներ կառուցման փուլում են, այնպես որ դրանց թիվը ապագայում աճելու է:

Բուժման մակարդակը, Վիգեն Սեֆիլյանի խոսքով, եւս մի փորք բարելավվել է: Իսկ անպտղաբերության դեպքերն էլ քչացել են: Եթե 1991-ին զույգերի 31 տոկոսն ունեին այդ խնդիրը,  ապա 2009-ին այս ցուցանիշը նվազեց մինչեւ մինչեւ 16.8, իսկ վերջին տվյալներով՝ կազմում է 14.8 տոկոս: Այս պահին անպտղաբերության մակարդակը բնակչության շրջանում Հայաստանում համապատասխանում է ԱՄՆ-ում այս հիվանդության տարածվածության մակարդակին:

Իհարկե, որոշակի խնդիրներ դեռեւս կան: Մասնավորապես, պետք է միջին վիճակագրական զույգերի համար բուժումն ու ԱՄԲ-ն ավելի հասանելի դարձնել, բարելավել կլինիկաներ պայմանները, ավելի մեծ ուշադրություն հատկացնել անպտղաբերության բուժմանը:

4-րդ միձազգային բժշկական համագումարի ընթացքում Վիգեն Սեֆիլյանը հանդես եսկավ դասախոսությամբ ու պատմեց ասյ ոլորտի վերջին ձեռքբերումների եւ զարգացման միտումների մասին: Վերջին տարիներին, նրա խոսքով, բժշկությունը մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Նա պատմեց նաեւ այն մասին, թե ինչ վիճակում է հայաստանյան բժշկությունը՝ «որտեղից ենք մենք եկել, որտեղ ենք այժմ եւ ուր են գնում»: