Սկանավորման նոր տեխնոլոգիան կարող է ապահովել հիվանդի ամբողջ մարնմի պատկերը, այն ցույց է տալիս որտեղ է քաղցկեղը առնչվում ոսկրին, եւ օգնում է բժիշկներին բուժման ընտրության հարցում, ցույց է տվել նոր հետազոտությունը:
Ամբողջ մարմնի բարձրորակյալ սկանավորումը մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր տեսակի միջոցով կարող է կատարելագործել միելոմայի բուժումը եւ ավելի հստակ դարձնել ախտորոշումը ՝ նվազեցնելով ցավոտ բիոպսիաների անհրաժեշտությունը:
Հետազոտող Նանդիտա ԴեՍոուզան ասել է, որ սկանավորման մեթոդը թույլ է տալիս բժիշկներին հստակ պարզել, որտեղ է քաղցկեղը ներաճել ոսկրի մեջ, ընդ որում, արդյուքները պատրաստ են եղել միանգամից:Սովորական թեստերը, ինչպիսիք են ոսկրածուծի բիոպսիան եւ արյան անալիզները, սովորաբար ցույց չեն տալիս, թե ոսկրում կոնկրետ որտեղ կարող է լինել քաղցկեղը:






