Բիրմինհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մասնագետները շագանակագեղձի ախտորոշման՝ արյան անալիզի նոր թեստ են մշակել, որն առանձնանում է ավելի բարձր ճշգրտությամբ, քան գոյություն ունեցող ախտորոշման բոլոր մեխանիզմները:

Նոր թեստի համար բժիշկներին անհրաժեշտ է ընդամենը մի քանի կաթիլ արյուն: Այն նաեւ թանկ չէ եւ հարմար է օգտագործման համար:

Այսօր շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշները եւս արյան անալիզի միջոցով են որոշում: Չափում են սպիտակուցի մակարդակը, որը կոչվում սպեցիֆիկ հակագեն: Սակայն այլ հիվանդություններ եւս հանգեցնում են այս սպիտակուցի մակարդակի աճին, ինչի արդյունքում մասնագետները հաճախ են սխալվում:

Իրականում գոյություն ունի այդ հակագենի ընդամենի մի տեսակ, որը վկայում է շագանակագեղձի քաղցկեղի մասին, սակայն այժմ գոյություն ունեցող թեստերը չեն կարող այդ սպիտակուցները տարբերակել: Իսկ ահա նոր թեստը ընտրում է հակագենի միայն այդ սպեցիֆիկ տեսակը, ինչը ավելի ճշգրիտ ախտորոշման հնարավորություն է ընձեռում:

Ակնկալվում է, որ թեստը վաճառքում կհայտնվի երկու տարուց: