Դաժան վիդեոխաղեր նախընտրող աղջիկները իրենց ավելի գրավիչ ու ցանկալի են զգում: Այս եզրահանգման են եկել Նոր Հարավային Ուելսի գիտնականները:

Հետազոտությանը մասնակցել են մոտ 500 տղամարդ ու կին գեյմեր: Բոլորին հարցնում էին այն մասին, թե ինչ խաղեր են նախընտրում եւ ինչքանով են այդ խաղերը դաժան: Այնուհետեւ գիտնականները որոշեցին պարզել, ինչքանով են հեշտ բռկնվող հետազոտության մասնակիցները, ինչքան հաճախ են սեքս պահանջում եւ ինչքան գրավիչ են համարում իրենց:

Պարզվեց, որ այն մարդիկ, որոնք դաժան վիդեոխաղեր են նախընտրում, տարբերվում են ավելի արտահայտիչ սեռական վարքագծով եւ համոզված են իրենց գրավչության մեջ:

Ի դեպ, հատկանշական է, որ կրակելու հետ կապված տարբեր խաղեր նախընտրում էին հիմնականում տղամարդիկ, կանայք եւս տարվում էին դրանցով՝ ավելի շատ, քան ընդունված էր կարծե: Շատ տղամարդիկ, ի դեպ, նախընտրում էին վառ արտահայտված մրցակցային էլեմենտներով եւ ագրեսիայով խաղեր, ինչը, գիտնականների խոսքով, էվոլյուցիայի տեսակետից միանգամայն բացատրելի է:

Ստացած արդյունքները հաստատելու համար գիտնականները կրկնել են հետազոտությունը այլ 500 գեյմերիների մասնակցությամբ: Պարզվեց, որ դաժան խաղերը իսկապես օգնում են գեյմերներին՝ հատկապես կին գեյմերներին իրենց ավելի գրավիչ ու ցանկալի զգալ: