Ռուզ ու Վինսենթ Կոստաները արդեն իսկ երկու որդի ունեն եւ նրանք, ցանկանալով դուստր ունենալ, $100 000 են ծախսել արտամարմնային բեզմնավորման 7 փորձի վրա: Ֆերտիլության հետ խնդիր նրանք երբեւէ չեն ունեցել, սակայն բնական բեղմնավորմանը զույգը նախընտրեց ԱՄԲ-ն՝ համոզված լինելու համար, որ նրանք դուստր կունենան, այլ ոչ թե եւս մեկ որդի:
Վերջին փորձը հաջող էր, եւ հոկտեմբերին թեքսասյան զույգը դուստր կունենա, որին նրանք Օլիվիա կանվանեն:
Ռոուզը պատմեց լրագրողներին, որ չի ափսոսում ծախսած գումարների համար եւ շատ է ուզում դուստր ունենալ: Ինքը Ռուոզը մեծացել է տղաների շրջապատում, միայն եղբայրներ է ունեցել, եւ նրա երկու երեխաներն էլ տղաներ են: Այդ պատճառով նա ցանկանում է, ի վերջո, դուստր ունենալ:
«Իմ ամբողջ կյանքում ես երազել եմ աղջիկ ունենալ: Ես շատ եմ սիրում իր որդիներին եւ կտամ ամեն ինչ հանուն նրանց, սակայն ես ցանկանում են նաեւ դուստր ունենալ: Կինը որպես մայր լիարժեք չէ, եթե դուստր չունի», - նշեց Ռոուզը:
Նրա ամուսինը՝ Վինսենթը, եւս մեկ երեխա է ուզում, սակայն նրան միեւնույն է, դա կլինի որդի թե դուստր: Սակայն նա եւս միանում է իր կնոջ՝ դուստր ունենալու ցանկությանը:
ԱՄԲ պրոցեդուրայի ժամանակ մասնագետները գենետիկական անալիզ են անցկացրել՝ պարզելու համար էմբրիոնների սեռն ու նաեւ նրանց մոտ գենետիկական հիվանդությունների առկայության հավանականությունը: Առաջին փորձը հաջող չէր զույգի համար, քանի որ բոլոր էմբրիոնները արական սեռի էին: Երկրորդ՝ հաջող փորձից հետո, Ռոուզը վիժեց: Այժմ, 7-րդ փորձից հետո, նա, ի վերջո, դուստր է սպասում ու նրա համար արդեն իսկ սենյակ է պատրաստում:









