Մանկության տարիքում տարած սթրեսը՝ ծնողների բաժանման կամ բարեկամների մահվան  հետ, կարող է շատ տարիներ անց դառնալ ավելորդ քաշի կամ ճարպակալման պատճառ: Այս եզրահանգման են եկել Մչիգիանի պետական համալսարանի մասնագետները:

Նրանց խոսքով՝ մանկության տարիներին ուժեղ սթրես տարած աղջիկները հետագայում ավելի հեշտ են ավելորդ քաշ հավաքում: Սակայն հատկանշական է, որ տղաների մոտ այսպիսի խնդիրներ, որպես կանոն, ի հայտ չեն գալիս՝ ոչ մանկական, ոչ էլ հասուն կյանքում ունեցած ապրումները չեն ազդում տղամարդկանց քաշի վրա:

Գիտնականները վերլուծել են «Ամերիկացիները փոխում են կյանքը» նախագծի շրջանակներում հավաքած տվյալները: Նախագծի շրջանակներում  նազում մարդիկ  15 տարվա ընթացքում 4 անգամ հարցման մասնակից էին դառնում: Ընդհանուր առմամբ՝ հետազոտողները 3617 մարդու՝ 2259 կանանց ու 1358 տղամարդկանց մասին տեղեկություններ են հավաքել:

Մանկական սթրեսի մակարդակը չափվում էր ընտանեկան սթրեսային գործոնների ցուցանիշներով՝ մանկական տարիքից մինչեւ 16 տարեկան: Այս գործոններից էին ծնողների բաժանումը, ֆինանսական խնդիրները, մոր կամ հոր մոտ հոգեկան խնդիրների զարգացումը, հոր բացակայությունը, ծնողների կողմից աշխատանքը կորցնելը եւ այլն:

Պարզվեց, որ այն կանայք, որոնք մանկական տարիքում ինտենսիվ սթրես են տարել, հետագայում ավելի հեշտ էին ավելորդ քաշ հավաքում: Սակայն, ինչու՞ նույնը չէր նկատվում նաեւ տղամարդկանց շրջանում: Բանն այն է, որ կանայք հաղթահարում են սթրեսը սննդի միջոցով, իսկ տղամարդիկ դիմում են ալկոհոլի օգնությանը: