Ադանա նահանգում կոնգո-ղրիմյան հեմորագիկ տենդից ֆերմերի մի ամբողջ ընտանիք է մահացել: Այս մասին է հայտնում երկրի առողջապահության նախարարության

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Սելախատին Օզմենն ու նրա կինը՝ Մինեն, մահացան երեքշաբթի օրը՝ հիվանդանոցում, որտեղ նրանց տեղափոխել են բարձր ջերմության ու փորլուծության պատճառով:

Առողջապահության ոլորտի մասնագետներ ուսումնասիրում են դեպքը: Մահացած ամուսինների անալիզները ցույց տվեցին, որ նրանց արյան մեջ առկա էր վերոնշյալ տենդի վիրուսը: Հայտնի է նաեւ, որ մինչեւ մարդկանց մահվան պատճառ դառնալը վիրուսը հասցրեց սպանել նաեւ ֆերմերի կովերից մի քանիսին:

Կոնգո-ղրիմյան տենդը  հատկաես վտանգավոր հիվանդություն է: Մահացության մակարդակը դրա դեպքում կազմում է 40 տոկոս: Այն փոխանցվում է մարդկանց տիզերի կամ ընտանի կենդանիերի միջոցով: