Մետաղի համը բերանում երբեմն կարող է խոսել մի շարք լուրջ խնդիրների մասին: Դրանցից ոմանք ներկայացնում է Քլիվլենդի կլինիկայի բժիշկ Մայքլ Ռաբովսկին:
1. Բերանի հիգիենայի խնդիրներ: Եթե Դուք կանոնավոր կերպող չեք լվանում ատամները, կարող են լնդերի ու ատամների հետ կապված խնդիրներ ի հայտ գալ, որոնք էլ պայմանավորում են բերանի տարօրինակ այս համը:
2. Դեղեր: Որոշ դեղամիջոցները՝ օրինակ, հակաբիոտիկները, սրտի դեղերն, ինչպես նաեւ հոգեբույժների կողմից նշանակվող դեղերը կարող են ազդել բերանի համի վրա:
3.Վիտամիններ: Ծանր մետաղներ պարունակող մուլտիվիտամինները եւս կարող են բերանում մետաղի համ առաջացնել: Նույն էֆեկտը կարող են ունենալ նաեւ հղիների համար նախատեսված վիտամինները, ինչպես նաեւ այն դեղերը, որոնք երկաթ կամ կալցիում են պարունակում: Մասնագետը խորհուրդ է տալիս ավելի զգույշ լինել նմանատիպ դեղերի հետ եւ ոչ մի դեպքում չգերացանցել չափաբաժինը:
4. Ինֆեկցիաներ: Վերին շնչառական ուղիների ինֆեկցիաները եւս կարող են մետաղի համ առաջացնել:
5. Բուժումը քաղցկեղից: Այս համը կարող է ի հայտ գալ քիմիաթերապիա կամ ճառագայթային թերապիա անցնող մարդկանց մոտ:
6. Հղիություն: Որոշ կանանց մոտ հղիության ընթացքում փոխվում բերանի համը:
7. Դեմենցիա: Դեմենցիայով (տակարամտությամբ) տառապող մարդկանց խնդիրներ են լինում համերի իդենտիֆիկացիայի հետ, քանի որ համային ռեցեպտորները նյարդերի միջոցով միանում են ուղեղին: Եթե ուղեղի այն մասը, որը պատասխանատու է համային ընկալման համար, սխալ է աշխատում, կարող են սխալ համային զգացողություններ ի հայտ գալ:
8. Քիմիական նյութերի ազդեցություն: Սնդիկի ազդեցությունը օրգանիզմի վրա կարող է փոխել բերանի համն ու մետաղի համ առաջացնել:
Բժիշկ Ռաբովսկին խորհուրդ է տալիս ամեն դեպքում դիմել բժշկի, եթե Դուք մետաղի համ եք զգում բերանում:






