Իր վրա տարբեր փորձարկումներ կատարելու սովորությամբ հայտնի լրագրող եւ բժիշկ Մայքլ Մոսլին վարակել է իրեն  ժապավենաձեւ որդերով, որոնք ամենատհաճներից են գոյություն ունեցող մակաբույծների շարքում: Մոսլին հայտնի է որպես մեծ տարածում գտած 5:2 դիետայի հեղինակ:

Այս փորձարկման արդյունքները ցուցադրվելու են հաջորդ ամիս  BBC4-ի  «Վարակվածը.  Կյանքը մակաբույծների հետ» նոր հեռուստահաղորդման ժամանակ:

Վավերագրական ֆիլմում ցույց են տալու, թե ինչպես է բժիշկ Մոսլիին ապրում իր աղիներում բնակվող մակաբույծների հետ, հաղորդում է Daily Mail-ը:

Դեռ հնուց ժապավենաձեւ որդերը լավ օգնական են համարվել քաշ կորցնելու հարցում, կանայք նիհարելու համար կուլ են տվել այս մակաբույծների ձվերը:

Բայց բժիշկ Մոսլին բացահայտել է, որ  2 ֆունտով քաշ է ավելացրել:

Բժիշկ Մոսլին հայտարարել է, որ քաշի ավելացումը կարող է պայմանավորված լինել իր աղիներում բնակվող մակաբույծների պատճառով օգտագործվաղ սննդի ավելացմամբ:

«Ես սննդային օրագիր էի վարում՝ տեսնելու համար, փոխվել են արդյոք իմ նախասիրությունները սննդի հարցում», - ասել է նա:

Մարդիկ կարող են վարակվել ժապավենաձեւ որդերով վարակված ֆեկալիաների կամ վարակված սննդի եւ ջրի միջոցով, ինչպես նաեւ սննդի մեջ հում  վարակված խոզի մսի, տավարի մսի կամ ձկի օգտագործման դեպքում:

Ախտանշանները ներառում են ցավ որովայնում, փսխում, լուծ, քաշի անկում, թերսնուցում եւ ախորժակի կորուստ:

«Ես կարծում եմ, որ հավանաբար ես մի քիչ շատ շոկոլադ եմ կերել: Ժապավենաձեւ որդերը սիրում են գարեջուր եւ շոկոլադ, նրանք սիրում են ածխաջրեր»,- հայտարարել է Մոսլին:

Բժիկ Մոսլին կուլ է տվել տավարի երիզորդի երեք կիստա: Վեցը ամիս անց բժիշկ Մոսլին տեսախցիկ է կուլ  տվել՝ տեսնելու համար արդյոք կիստան վերածվում է ժապավենաձեւ որդերի: Տեսախցիկը ցույց է տվել, որ բժիշկ Մոսլիի աղիներում զարգանում են երեք մակաբույծներ: