Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում մասնագետները փրկվել են երկու մոր և նորածնի կյանք: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։
Առաջին կինը Գյումրիից ծանր վիճակում, 3-րդ աստիճանի անեմիայով տեղափոխվել է Երևան, կատարվել է կեսարյան հատում: ՀՀ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետների խորհրդատվության արդյունքում որոշվել է ծննդկանին փոխներարկել անհրաժեշտ քանակությամբ էլիտրոցիտներ, պլազմա: Այժմ մոր և նորածնի վիճակը գնահատվում է բավարար:
Մյուս դեպքում` 19-ամյա կինը 2-րդ ծննդաբերության ժամանակ բարդացած մանկաբարձական անամնեզով ընդունվել է Աբովյանի բժշկական կենտրոն, հետծննդյան շրջանում ունեցել է արյունահոսություն: Ծննդկանի կյանքը փրելու նպատակով ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ մասնագիտական խորհրդատվության արդյունքում կատարվել են անհրաժեշտ միջոցառումներն ու օպերատիվ միջամտություններ: Այժմ կնոջ առողջական վիճակը գնահատվում է բավարար:






