Շատ նորաձեւ տրենդեր իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում մեր առողջության համար: Մեծ Բրիտանիայի Nottingham Trent University փորձագետ Նաոմի Բրեյթվեյթը հինգ նորաձեւ տրենդ է նշում, որոնք կարող են մեզ բժշկի ուղարկել:
Ջեգինսներ
Այսպես կոչված ջեգինսները՝ (ջինս ու լեգինս բառերը խառնուրդ) այսօր շատ տարածված են ամբողջ աշխարհում: Սակայն շատերն անվանում են դրանք «դժոխային տրենդ»: Չնայած նրան, որ դրանք շատ գեղեցիկ տեսք ունեն ու օգնում են ավելի նիհար տեսք ստանալ, բայց փոխարենը հարմար չեն ու կարող են խաթարել արյան շրջանառությունը ստորին վերջույթներում: Նաեւ այս շալվարը խանգարում է աճուկի շրջանում օդափոխությանը, ինչի արդյունքում սնկային հիվանդությունները ռեկորդային ցուցանիշներ են գրանցում:
Կորսետներ
Վիկտորիանական ոճի կորսետները գոտկատեղը արտաքինից ավելի ձիգ են դարձնում, սակայն դրանք վտանգավոր են կանանց առողջության համար, քանի որ սեղմում են ներքին օրգանները՝ հատկապես որովայնի շրջանում:
Մեծ պայուսակներ
2012-ին Կարլ Լագերֆելդը Chanel-ի պոիդումում ցուցադրեց խուլա-խուպ ոճի պայուսակների հավաքածուն, ինչը սկիզբ դրեց անչափ մեծ պայուսակների դարաշրջանին: Դրանց միջին քաշը կազմում է 6 կգ: Դրանք շատ ծանր են կանանց մեծամասնության համար, եւ դրանք մշտապես կրելը ժամանակի ընթացքում հանգեցնում է արտրիտների զարգացմանն ու ուսի հոդախախտմանը:
Ստիլետներ
Դա երկար, բարակ, բարձր կրունկով կոշիկներն են: Դրանց պատճառով կնոջ մարմինը երկար ժամանակ ոչ բնական դիրք է ստաում, ինչն էլ հագեցնում է ցավերի եւ դեգեերատիվ հիվանդությունների ի հայտ գալու հետ՝ ներառյալ ոտնաթաթի հիվանդություններն ու մկանների եւ ջլերի վնասվածքները:
Կոսմետիկ վիրաբուժություն
Կոսմետիկ վիրաբուժությունն այսօր հասանելի է եւ պահանջված՝ չնայած նրան, որ մասնագետները անընդհանտ զգուշացնում են, որ այն վտանգավոր է, եւ պատմում աղավաղված դեմքերով մարդկանց մասին, որոնք կոսմետիկ վիրաբուժության զոհ են դարձել:











