Երեխաները սկսում են տարբերակել ու մտապահել ձայնային կոմբինացիներն ու բառերը լույս աշխարհ գալուց շատ առաջ: Այս մասին են պատմում Ֆլորիդայի համալսարանի գիտնականները:
Էլետրոէնցեֆալոգրաֆիայի միջոցով գիտնականները ապացուցեին, որ մարդու պտուղը ի զորու է հիշել առանձին բառերն ու ինտոնացիաները ծննդաբերությունից երկու-երեք շաբաթ առաջ: Արդեն 34-րդ շաբաթում, գիտնականների խոսքով, պտուղը կարող է հիշել տեղեկություններն ու կոգնիտիվ ունակություններ ցուցադրել: Ավելին՝ ծնվելուց անմիջապես հետո փոքրիկները տարբերում են մայրենի լեզվով արտասանած բառերը օտար լեզվով արտասանած բառերից: Այսպիսով, վերոնշյալ համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց տվեց, որ փոքրիկների ուսուցման գործընթացը սկսվում երեք շաբաթ ավելի շուտ, քան ընդունված էր կարծել նախկինում:
Անցյալ տարի գիտնականները խորհուրդ էին տալիս նորածիններին հանգստացնելու համար մոտեցնել նրանց հոսող ջրով ծորակին, քանի որ հենց այդ ձայներն են նրանք լսում մայրիկի որովայնում գտնվելով: Դեռեւս 1988-ին բժիշկներն առաջին անգամ ապացուցեին, որ նորածինները ճանաչում են այն ձայները, որոնք լսել են ծնվելուց առաջ:






