Երեւանում հուլիսի 13-17-ը անց է կացվելու «One health» ծախսերի հաշվարկման սարքավորման օգտագործման միջազգային սեմինարը: Սարքավորումը մշակվել է ամերիկյան մասնագետների կողմից՝ ԱՀԿ պատվերով:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նոր սարքավորումը թույլ կտա կրճատել առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման ծախսերը, իսկ ծրագրերի արդյունավետությունը կմնա անփոփոխ:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը իր հերթին նշեց, որ սեմինարի 5 օրվա ընթացքում կներկայացվեն ծրագրի բոլոր հնարավորություններն ու դրա օգտագործման եղանակները:
«Այս ծրագիրը կարող է օգտագործվե; հասարակական առողջության հետ կապված հարցերը: Եվ քանի որ մոր ու մանկան առողջությունը ամբողջ աշխարհում առաջնային կարեւորության խնդիր է, սարքավորումն օգտագործվելու է այս ոլորտի ծրագրերն իրականացնելիս», - նշեց նա: .
ՀՀ առողջապահության նախարարության մոր ու մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը եւս նշեց, որ «OneHealth»-ը օգտագործվելու է մոր ու մանկան առողջության 2016-2020 թթ նոր ռազմավարությունը մշակելիս:
Սեմինարի ընթացքում, նրա խոսքով, ներկա են 8 երկրների ներկայացուցիչներ: Այդ երկրներից մեկը մասնակցում է սեմինարին սեփական նախաձեռնությամբ:






