Արթրոզն ԱՄՆ-ում ախտահարում է 27 միլիոն մարդու, ընդ որում բոլոր տարիքային խմբերում: Շատ հիվանդների համար ցավը դառնում է յուրաքանչյուր օրվա ուղեկից , ինչը խանգարում է նրանց նորմալ ակտիվ կյանքը:

Մինչդեռ արդյունավետ միջոցների լայն շրջանակը կարող է փոխել այդ իրականությունը  քրոնիկ ցավով ապրող մարդկանց մեծամասնության համար: Հարավային Ֆլորիդայում բժշկական գիտությունների թեկնածու Մելանի Ռոզենբլատտը, ով մասնագիտացել է ցավի կառավարման մեջ, ասում է, որ կարեւոր է գտնել արթրիտի հետեւանքով դիտվող քրոնիկ հոդացավերի թեթեւացման  ճիշտ մոտեցումը լինի դա դեղորայքային, ներարկումային թե վիրահատական,  կամ անգամ  այլընտրանքային բժշկություն, հաղորդում է Newsmax Health-ը:

Օստեոարթրիտի (ՕԱ) առաջացման պատճառներն են՝ հոդերի ծերացումը, վնասվածքները եւ ճարպակալումը:  Ախտանշանները ներառում են  հոդացավեր եւ շարժումների դժվարացում, հիվանդությունն ախտահարում է ձեռքերը, դաստակները, պարանոցը, մեջքը, ծնկները եւ նույնիսկ կոնքը:

Առանձին հատվածների ցավերի ժամանակ՝ ծնկների, կոնքի, ուսի, ստերոիդների ներարկումները կարող են օգնել: Ավելի բարդ դեպքերի համար դեղերն ու վիրահատությունը ամենալավ տարբերակն են, ասում է Ռոզենբլատտը: Բայց շատ հիվանդներին օգնում է բուժման այլընտրանքային  մեթոդները, որոշ հավելումներ, ինչպիսիք են  խոնդրոիտինը եւ գլյուկոզամինը: