Ուլտրաձայնի օգտագործումը թույլ է տալիս երեք-չորս անգամ արագացնել վերքերի ապաքինումը, նշում են Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի գիտնականները: Ուլտրաձայնային ալիքները, նրանց խոսքով, կարող են օգնել այնպիսի վերքերով ացիենտներին, որոնք կայում են բուժման նկատմամբ:
Գիտնականները պարզեցին, որ ուլտրաձայնը հատկապես արդյունավետ է դիաբետիկների ու տարեց հիվանդների վերքերի բուժման դեպքում: Նրանց խոսքով՝ այս տեխնոլոգիան ի զորու է օգնել միլիոնավոր մարդկանց, որոնց վերքերը շատ դանդաղ են լավանում: Եվ քանի որ խոսքը գնում է բնական պրոցեսների մասին, այս թերապիան ոչ մի կողմնակի ազդեցություն չունի, որոնք կապված են դեղամիջոցների օգտագործման հետ:
Աշխարհում քրոնիկ վերքերից տառապող հարյուր հազարավոր մարդիկ կան, որոնց գրեթե հնարավոր չէ բուժել գոյություն ունեցող մեթոդներով: Առավել տարածված են ամբողջ աշխարհում մաշկային վերքերն ու դիաբետիկ ոտնաթաթը, եւ որոշ դեպքերում դրանով տառապող մարդկանց համար միակ ելքը վերջույթի հեռացումն է, որը հանգեցնում հաշմանդամության:
Հենց այդ պատճառով է Շեֆիլդի համալսարանի գիտնականների բացահայտումն այդքան կարեւոր: Այժմ բացառված չէ, որ 3-4 տարի անց ուլտրաձայնը օգտագործվի բժշկությունում քրոնիկ վերքերի բուժման համար:






