Տարեց կանանց մեծ մասը, որոնք գտնվում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում, ոչինչ չգիտի այս հիվանդության ախտանիշների մասին: Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը բացի կրծքգեղձի կոշտացումից, ոչինչ չգիտի քաղցկեղի այլ ախտանիշների մասին:
Հատկանշական է, որ քաղցկեղ ունեցող կանանց երրորդ մասը բարձր տարիքային խմբում են (70-անց): Սակայն, չգիտես ինչու, հենց այդ տարիքի կանայք են մնացածներից ուշ դիմում բժշկի, երբ իրենց մոտ քաղցկեղի ախտանիշներ են նկատում: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ շատ կանայք պարզապես լուրջ չեն ընդունում այդ ախտանիշները, իսկ մնացածն էլ՝ ամաչում պատմել դրանց մասին:
Այնինչ այս հիվանդության ժամանակին ախտորոշումը շատ ավելի հավանական է դարձնում ապաքինումը: 70-անց կանանց ապաքինման ցուցանիշները կազմում են 93 տոկոս, եթե հիվանդությունը ժամանակին է ախտորոշվել: Սակայն այս ցուցանիշը նվազում է մինչև 13 տոկոս, եթե հիվանդությունն ախտորոշվում է մետաստազների փուլում:
Կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշներն են նաև կրծքի ձևի փոփոխությունը, դրա մաշկի փոփոխությունը: Բոլոր այս դեպքերում, եթե նույնիսկ պնդացումներ չկան, պետք է դիմել բժշկի: 40-անց կանանց նաև խորհուրդ է տրվում կանխարգելիչ մամոգրաֆիա անել:






