Հայաստանի մարզային կլինիկաները վերանորոգվում են առկա հնարավորությունների շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Թունավորումների ու աղիքային ինֆեկցիաների դեպքերից հետո, որոնք արձանագրվել էին երկրի որոշ մարզերում, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց մարզային կլինիկաների վիճակը: Դրանցից շատերը շատ վաղուց չէին վերանորոգվել և հագեցված են հիմնականում հնացած սարքավորումներով: Մասնավորապես, բավականին վատ վիճակում են կլինիկաների վիրհատարանները:
Ինչպես նշեց փոխնախարարը, Հայաստանում վերանորոգվում են ոչ թե առանձին վերցրած բաժանմունքները, այլ ամբողջ կլինիկաները: Հետևողականորեն՝ մարզ առ մարզ: Ավելին՝ վերջին ժամանակահատվածում Հայաստանում ավելի քան տաս ժամանակակից կլինիկա է բացվել, որտեղ ոչ ներքին հարդարանքի, ոչ էլ սարքավորումների հետ խնդիրներ կան: Եվս մի քանի կլինիկա կբացվի մոտական տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ վերջերս նոր ամբուլատորիաներ են բացվել Ոսկեվանում ու Բագրատաշենում, իսկ Իջևանում շնորհիվ «Հայկական ակնաբուժական նախագծի» և Ռոջեր Հովհաննիսյանի ջանքերի՝ բացվել էր ակնաբուժական կլինիկա:






