5-ամյա անգլիացի Մորգան Բիշոպը չորս ամսական տարիքից տառապում է շատ սուր էկզեմայով, որի պատճառով հազիվ է կարողանում քայլել: Տղան արդեն իսկ հայտնել է մորը, որ ցանկանում է մահանալ, եւ այս հեռանկարը նրան ավելի հաճելի է թվում, քան հետագա ցավերն ու տառապանքները:

Տղայի ծնողներն արդեն իսկ փորձել Բրիտանիայում հասանելի էկզեմայի բուժման բոլոր մեթոդները: Նրանք նույնիսկ քիմիաթերապիայի ենթարկեցին Մորգանին, սակայն ոչինչ չօգնեց: Էկզեմայի սրացման նոպաների ժամանակ նրա ոտքերի մաշկն այնքան կոշտ էր դառնում, որ նա չէր կարողանում քայլել եւ տեղաշարժվելու համար հատուկ սկուտեր էր օգտագործում: Էկզեման նաեւ երեխային թույլ չի տալիս քնել, իսկ մանկապարտեզում նա կարողանում է մնալ կես օր, երեխան նաեւ չի կարողանում խաղալ ընկերների հետ:

Մորգանն իրեն շատ հաճախ հոգնած է զգում՝ գիշերային սուր ցավերի պատճառով, որոնք չեն թողնում նրան հանգիստ քնել: Իսկ երբ հիվանդությունը հատկապես է սրվում, էկզեմայի հետքերը նրա մաշկի վրա սկսում են այրվածքների նմանվել:

Տղան նաեւ ասթմա ունի ու կյանքի համար վտանգավոր նեֆրոտիկ համախտանիշ, որի պատճառով սպիտակցուցներն արտահոսում են երիկամներից: Երեխային մայրը կարծում է, որ իմունսուպրեսորները, որոնք ընդունում է Մորգանը նեֆրոտիկ համախտանիշի դեմ պայքարելու համար, բարդացնում են ասթմայի ընթացքը: Բժիշկները փորձել են հետեւողականորեն բացառել բոլոր գործոնները, որոնց պատճառով նրա մոտ ալերգիա կարող է ի հայտ գալ, սակայն դրա արդյունքում երեխան սննդամթերքի շատ փոքր ընտրություն ունի: Ծնողներին նույնիկս առաջարկել են երեխայի որովային մեջ հատուկ խողովակ տեղադրել՝ նրան կերակրելու համար, սակայն դա կբարդացներ երեխայի՝ առանց այդ էլ բարդ կյանքը:

Այժմ Մորգանի հայրն ու մայրը փորձում են միջոցներ հայթայթել՝ երեխային Ֆրանսիա՝ հիդրոթերապիայի երեք շաբաթական պրոցեդուարների տանելու համար: Ֆրանսիայում փոքրիկը նաեւ զննություն կանցնի երկրի առաջատար մաշկաբանների մոտ: Գուցե այս բուժումն օգնի նրան գոնե ախտանիշները մեղմացնելու հարցում:

Երեխային կարելի է օգնել այստեղ՝ http://www.gofundme.com/paulbishop.