Ամերիկյան Food and Drug Administration-ը հավանության արժանացրել AstraZeneca Plc ընկերության նոր Iressa դեղամիջոցը՝ որպես թոքերի քաղցկեղի հասարակ տեսակի բուժման դեղորայք:
Դեղորայքը հավանության է արժանացել հետազոտություններից հետո, որի ընթացքում դրանով բուժման կուրս է անցել 106 պացիենտ: Նախկինում այս դեղորայքը կարելի էր օգտագործել միայն քիմիաթերապիայի նկատմամբ կայուն պացիենտների բուժման համար:
Թոքերի քաղցկեղը մահացության հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում: Հայաստանում քաղցկեղի այս տեսակը եւս շատ տարածված է տղամարդկանց շրջանում:
Ինչպես նշում են բժիշկները, Roche Holding AG արտադրության Iressa ու Tarceva դեղերը կարող են նշանակալից դեր խաղալ որոշակի գենետիկական մուտացիաներ ունեցող պացիենտների բուժման գործում:






