Լեգենդար դերասան Օմար Շարիֆը, ով մահացել է մի քանի օր առաջ 83 տարեկան հասակում, երկու հիվանդությունների՝ Ալցհեյմերի ու սրտի հիվանդության մահացու համակցության զոհ դարձավ: Այս մասին է պատմում Չոնսի Կրանդալը՝ ԱՄՆ առաջատար սրտաբաններից մեկը:
Դերասանը, նրա որդու՝ Տարեկ Էլ-Շարիֆի խոսքով, վերջին ամիսների ընթացքում գրեթե չէր կարողանում հիշել իր ֆիլմմերը: Ահցհեյմերի հիվանդությունը նրա մոտ սկսեց զարգանալ երեք տարի առաջ, իսկ սրտի հիվանդության դեմ նա պայքարում էր երկար տարիներ:
«Մենք շատ հաճախ ենք ասում՝ որտեղ սրտի հիվանդությունը, այնտեղ՝ ուղեղի հիվանդությունը, քանի որ գնալով ավելի ու ավելի շատ փաստեր են ապացուցում այս կապը», - նշում է Չոնսի Կրանդալը:
Օրինակ, Duke University-ում անցած տարի իրականացրած հետազոտությունը ցույց տվեց, որ անոթների պնդացման (աթերոկսլերոզի) ու Ալցհեյմերի հիվանդության միջեւ անմիջական կապ գոյություն ունի: Չնայած նրան, որ Ալցհեյմերի հիվանդությունը համարվում է նյարդաբանական հիվանդությունը, դրա պատճառները կարող են բազմաթիվ լինել՝ ներառյալ մանր անոթների հիվանդությունները, որոնց նկատմամբ մարդիկ ավելի հակված են դառնում տարիքի հետ միասին: Երբ գլխուղեղի սնուցումն արյունով վատթարանում է, դա կարող է հանգեցնել տկարամտության, ինսուլտի եւ նույնիսկ Ալցհեյմերի հիվանդության:
1992 թվականին Շարիֆին շունտավորում են արել, իսկ 1994-ին նա սրտի նոպա տարավ: Ավելին՝ մինեւ շունտավորումը Շարիֆը ծխում էր, ինչը, մասնագետի խոսքով, մեծ վնաս հասցրեց նրա առողջությանը:
«Նա նախկինում շատ էր ծխում, ինչի արդյունքում նրա անոթները վնասված էին: Հավանաբար, նա նաեւ բարձր զարկերակային ճնշում կամ լիպիդային նյութափոխանակության խնդիր ուներ: Նրան նաեւ շունտավորում էի արել, եւ վիրահատության ընթացքում նա արյան արհեստական շրջանառության սարքավորման էր միացրած, ինչը եւս կարող է նյարդաբանական խնդիրների պատճառ դառնալ», - բացատրեց սրտաբանը:
Նա հավելեց նաեւ, որ, եթե մարդու մոտ Ալցհեյմերի հիվանդություն է ախտորոշվում, պետք է նաեւ սրտի հիվանդություն կասկածել, քանի որ այս երկու հիվանդությունները հաճախ ուղեկցում են միմյանց:






