Կրտին Նիտիյանանդամը՝ 15-ամյա դպրոցականը Մեծ Բրիտանիայից, Ալցհեյմերի հիվանդության ախտորոշման թեստ է մշակել, որի միջոցով հիվանդությունը կարելի է ախտորոշել դրա ախտանշանների ի հայտ գալուց 10 տարի առաջ: Առայժմ բժիշկներն ախտորոշում են այս հիվանդությունը կոգնիտիվ թեստերի միջոցով: Կամ էլ հերձման ժամանակ, երբ հնարավոր է դառնում տեսնել ուղեղի վնասվածքները:
Կրտին Նիտիյանանդամը հակամարմին է մշակել, որը նման է տրոյանական ձիուն: Այն հայտնվում է ուղեղում եւ գրոհում նեյրոտոկսիս պրոտեինները,, որոնք ի հայտ են գալիս հիվանդության վաղ փուլերում: Այս հակամարմինները հայտնվում են արյան մեջ եւ միանում ֆլուորեսցենտ մասնիկների հետ, ինչը հնարավարություն է տալիս տեսնել դրանք ուղեղի սկանավորման վրա:
Եթե թեստը արդյունավետ լինի, դա հնարավորություն կտա ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը դեռեւս ախտանշանների ի հայտ գալուց առաջ եւ քայլեր ձեռնարկել հիվանդության կանպարգելման կամ դրա ընթացքը մեղմելու համար: Ավելին՝ լաբորատոր վերջին փորձարկումներ ցույց տվեցին, որ հակամարմինները, որոնք ստեղծել է դպրոցականը, կարող են «գրավել» տոկսիս պրոտեինները եւ, հավանաբար, խանգարել հիվանդության զարգացմանը: Այդ պատճառով բացառված չէ, որ դպրոցականի այս նախագիծը ոչ միայն ախտորոշիչ, այլ նաեւ թերապեւտիկ նշանակություն կունենա:
«Ես ընտրեցի Ալցհեյմերի հիվանդությունը, քանի որ նյարդաբանությունն ու ուղեղի աշխատաքը շատ գրավիչ է», - պատմեց 15-ամյա Կրտինը:
Կրտինի ստեղծած թեստը մասնակցել է Google Science Fair Prize –ին եւ նույնիսկ եզրափակիչ հասել: Եկող ամսի պարզ կդառնա, կստանա նա արդյոք կրթաթոշակ եւ գաղափարը զարգացնելու հնարավորություն:






