Որոշ HPV- թեստեր կարող են գրեթե նույն ճշգրտությամբ հայտնաբերել նախաքաղցկեղային բջիջները, ինչ կինիկայում կատարվող թեստերը, համաձայն վերջին հետազոտությունների:
Ինքնուրույն վերցված նմուշները, ի տարբերություն բժշկի կողմից վերցրածների, ընդամենը 11%-ով են ավելի նվազ զգայուն եղել նախաքաղցկեղային գոյացությունների հայտնաբերման հարցում:
HPV-ի (մարդու պապիլոմավիրուս) որոշ շտամներ անմիջականորեն կապված են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հետ, այն ժամանակ, երբ մյուսները չունեն բացասական ազդեցություն կնոջ օրգանիզմի վրա:
«Արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման նոր չափանիշ են HPV-թեստերը, այլ ոչ թե Պապանիկոլաուի քսուքը» ,- ասել է Բրյուսելի առողջապահության գիտահետազոտական ինստիտուտի քաղցկեղի համաճարակաբանության բաժնից Մարկ Արբին:
2010 թվականին ԱՄՆ-ում գրեթե 4000 կին մահացել է արգանի վզիկի քաղցկեղից, համաձայն հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Կենտրոնների (CDC) տվյալների: Միեւնույն ժամանակ 2011 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ 14-59 տարեկան կանանց ու աղջիկների 43% -ը վարակված է HPV-ով:
Արբինը եւ նրա թիմը 36 հետազոտությունների ընթացքում համեմատել են կանանց կողմից վերցրած թեստերի HPV անալիզների հստակությունը բժիշկների կողմից վերցրածների հետ: Հետազոտության մեջ ներգրավված են եղել ընդհանուր առմամբ 154,556 կին:
Միջինում, HPV թեստերը հայտնաբերել են չափավոր նախաքաղցկեղային գոյացությունների 76%-ը եւ ծանր քաղցկեղային գոյացությունների 84%-ը:






