Վերջին տարիներին Հայաստանի քաղաքների փոողոցներում ավելի հաճախ են սկսել հաշմանդամի սայլակով մարդիկ հայտնվել, իսկ սահմանափակ կարողություններով մարդկանց նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն փոխվել է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հաշմանդամների միության «Փյունիկ» ծրագրի ղեկավար Ռուզան Սրագսյանը:
Նրա խոսքով՝ Հաշմանդամների միությունը ստեղծվել է երկրաշարժից անմիջապես հետո Սպիտակում, այդ պատճառով ինքը կարող է համեմատել հաշմանդամների հանդեպ վերաբերմունքն այն ժամանակ ու այսօր: Տարբերությունը, Ռուզան Սարգսյանի խոսքով, շատ մեծ է:
Ավելին՝ շնորհիվ հասարակական կազմակերպությունների, որոնք շատ ակտիվ են այս ոլորտում, շատ բան է փոխվել ոչ միայն հասարակությունում, այլ նաեւ որոշում ընդունող մարդկանց գիտակցության մեջ: Մասնավորապես, նրանք, Ռուզան Սարգսյանի խոսքով, հասկացան, որ բավական չէ նպաստ վճարել հաշմանդամություն ունեցող մարդկանց, այդ մարդիկ պետք է ունենան նույն այն հնարավորությունները, որոնք կան մնացած բոլորի մոտ, նրանք պետք է կարողանան ինտեգրվել հասարակության մեջ, մասնակցել հասարակական կյանքին, զբոսնել փողոցներով, կինոթատրոններ այցելել, աշխատել եւ սովորել:
Նշենք, որ վերջերս Երեւանում սկսեցին կիրառվել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավտոբուսներ: Նաեւ օրենքներ են ընդունվում, որոնք կարող են թույլ տալ լուծել սահմանափակ կարողություններով մարդկանց զբաղվածության խնդիրը: Բացի այդ՝ ավելի ու ավելի հաճախ են այդ մարդկանց համար տարբեր միջոցառումներ կազմակերպվում՝ օրինակ, վերջերս Հայաստանում ինքնապաշտպանության կուրսեր էին կազմակերպվել սահմանափակ կարողություններով մարդկանց համար:
Խնդիրներ այս ոլորտում, սակայն եւս շատ են: Օրինակ, հայկական բուհերում ուսանողների ընդամենը 0.5 տոկոսը եւ դասախոսների 0.7 տոկոսը հաշմանդամություն ունեն, իսկ մեր երկրի համալսարանի մեծ մասը հասանելի չեն սահմանափակ կարողություններով մարդկանց համար:






