ՄԻԱՎ նոր վարակումների թիվը 2014 թվականին 2000 թվականի համեմատ կրճատվել է 35 տոկոսով: Այս մասին է ասվում ՄԱԿ-ի զեկույցում:

Նրանց խոսքով՝ 2014 թվականին աշխարհում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի մոտ երկու միլիոն նոր դեպք, այնինչ 2000 թվականին դրանք 3.1 միլիոն էին: Մասնագետի խոսքով՝ նոր ինֆեկցիաների թիվը տեսանելիորն նվազվել է կամ ստաբիլ է մնացել 83 երկրներում: Ներկա պահին, սակայն, մեր երկրի մոտ 15 միլոին բնակիչ բուժվում է ՄԻԱՎ-ից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ աշխարհ արդեն մոտենում է այն կետին, որից հետո ի հայտ կգան ՄԻԱՎ-ից ազատ սերունդներ: Հանդես գալով Եթովպիայուն տեղի ունեցած գլոբալ զարգացման սամիտին, ՄԱԿ գխավոր քարտուղարը ընգծեց, որ մարդկությունը պետք է հասնի ՄԻԱՎ-ի հաղթահարմանը եւ աշխարհը ՁԻԱՀ-ից ազատելուն:

Զեկույցի տվյալների համաձայն՝ բարձ ակտիվության հակառետրովիրուսային թերապիան 1996 թվականին կասեցրեց վիրուսի ակտիվությունը եւ դրա տարածումը: Բուժել ՄԻԱՎ-ը ժամանակակից բժշկությունը առայժմ չի կարող, սակայն հակառետրովիրուսային թերապիան թույլ է տալիս ՄԻԱՎ ունեցող մարդկանց ապրել մինչեւ խոր ծերությունը՝ չունենալով առանձնակի խնդիրներ առողջության հետ: Բացի այդ՝ վիրուսային ծանրաբեռնվածությունը դեղեր օգտագործելիս նվազում է մինչեւ աննշան մակարդակ, որի դեպքում վարակման վտանգը նկատելիորեն նվազում է:

Սակայն, ինչպես նշում են ՄԱԿ-ի մասնագետները, ՄԻԱՎ-ը վերջնականապես հաղթահարելու համար անհրաժեշտ է ավելացնել այս հիվանդության դեմ պայքարին ուղղվող ծախսերը: