Անգլուհի Պոպի Ուոդսֆորթը տառապում է բնածին կլոակայով՝ ներորովայնային զարգացման հազվադեպ հանդիպող արատով: Նա երկու արգանդ ունի, սակայն չունի հեշտոց ու հետանցք: Չնայած դրան՝ բժիշկները կարծում են, որ մի գեղեցիկ օր նա կկարողանա մայր դառնալ:
Այս արատի դեպքում տեղի է ունենում հեշտոցի, միզամուղի ու ուղիղ աղիքի միաձուլում մեկ ընդհանուր օրգանի, որը գտնվում է հեշտոցի տեղում: Արդյունքում աղջիկը լիարժեք հեշտոց չունի, իսկ հետանցքն էլ բացակայում է: Բնածին կլոական հանդիպում է 50 հազար երեխաներից մեկի մոտ, ընդ որում՝ միայն աղջիկների մոտ:
Պոպին չի կարող զուգարանից օգտվել, փոխարենը միշտ պետք է ստոմա կոչվող հատուկ տոպրակ կրի: Պոպին նաև մեկ երիկամ ունի, ուստի ստիպված է հակաբիոտիկներ խմել՝ ինֆեկցիաների դեմ պայքարելու համար:
Բրիտանացի գիտնականները արդեն մի քանի վիրահատություն են իրականացրել, որպեսզի հնարավորինս հեշտացնեն նրա կյանքը: Այժմ, սակայն, բոլոր միջոցներն արդեն սպառվել են, և Պոպին փող է հավաքում՝ Ամերիկայում վիրահատվելու համար: Մայքլ Լեվիտը՝ վիրաբույժը Օհայոյից, խոստանում է անեմ ամեն հնարավորը, որպեսզի երեխան կարողանա օգտվել զուգարանից և մի գեղեցիկ օր մայր դառնա:
Բժիշկը նշում է, որ կարող հեշտոցի պլաստիկա անել, փոխել միզապարկի ձևն ու երեխային աշխատող երիկամներ նվիրել: Նա նաև պատրաստվում է հեռացնել Պոպիի արգանդներից մեկը: Այս վիրահատությունը, սակայն 100 հազար ֆունտ է արժենալու, իսկ ընտանիքն այդքան փող չունի:
Օգնել Պոպիին կարելի է այստեղ՝ JustGiving.com/Alison-Wadsworth:










