Ժողովրդական բժշկության մեջ սխտորը օգտագործվում է միզամուղ ուղիների դեմ պայքարի համար: Երկար ժամանակ բժիշկները կասկածանքով էին վերաբերվում այս բուժմանը, սակայն վերջերս Հնդկաստանի բժիշկները պարզել են, որ սխտորը կարող է շատ արդյունավետ լինել, հատկապես հակաբիոտիկների նկատմամբ կայուն ինֆեկցիաների բուժման դեպքում:

Գիտնականները որոշեցին ստուգել, կարող է արդյոք սխտորը բուժել հակաբիոտիկակայուն ինֆեկցիաները: Դեպքերի 56 տոկոսում հիվանդ մարդկանց մեզի բակտերիաների 166 շտամերում հակաբիոտիկների նկատմամբ կայունության բարձր մակարդակ էր նկատվում: Դեպքերի 82 տոկոսում էլ այս բակտերիաները ենթարկվում էին սխտորի էքստրակտի ազդեցության:

Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս սխտորի էքստրակտի բուժիչ հատկությունները:

Միզամուղ համակարգի ինֆեկցիաներին են դասվում օրգանիզմի այդ հակշմակարգի բոլոր ինֆեկցիաները: Ավելի հաճախ դրանք ախտահարում են միզապարկը՝ ընդ որում՝ այս ինֆեկցիաների հետ կանայք ավելի հաճախ են բախվում:

Հիվանդությունը շատ հաճախ ցավերով է ուղեկցվում եւ բացասաբար ազդում կյանքի րոակի վրա, քանի որ դիսկոմֆորտ ու էմոցիոնալ խնդիրներ է առաջ քաշում: Բարդացումների դեպքում ինֆեկցիան կարող է ախտահարել նաեւ  երիկամները: Որպես կանոն, այս ինֆեկցիաները բուժում են հակաբիոտիկներով, սակայն որոշ շտամեր կայուն են հակաբիոտիկների նկատմամբ, եւ վերջերս այդ շտմերը գնալով շատանում են: