Մարդու կենսաբանական տարիքը կարելի պարզել՝ նրա քայլվածքի ուշադրություն դարձնելով, պնդում են Օսակի համալսարանի ճապոնացի գիտնականները: Նրանք լայնամասշտաբ փորձարկումներ են իրականացրել՝ տարբեր տարիքի մարդկանց քայլվածքի առանձնահատկություններն ուսումնասիրելու համար:

Հետազոտության ընթացքում նրանք ուսումնասիրել են ավելի քան 4 հազար մարդու: Նրանցից ամեն մեկը 6 մետր տարածություն է քայլելով հաղթահարել եւ վերադարձել, եւ այդ ամենը տեսանկարահանվել էր:

Այս կերպ ստեղծված տվյալների ինտերակտիվ բազան թույլ է տալիս մոդելացնել տարիքային տարբեր խմբերի մարդկանց քայլվածքը: Քայլվածքի տեսակները տարբերվում էին քայլի երկարությամբ,  մեջքի մկանների լարմամբ, ձեռքի շարժումներով եւ այլն: Այս համակարգը թույլ է տալիս բնորոշել, ինչքան «երիտասարդ» է այս կամ այն մարդու քայլվածքը:

Այսպես, մինչեւ 30 տարեկան երիտասարդները քայլելիս ավելի քիչ են թափահարում ձեռքերը, քան 50 տարեկանները: Տարիքի հետ նաեւ մարդն ավելի կծկվում:

«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ իմանան, որ տարիքին է համապատասխանում իրենց քայլվածքը, ավելի շատ հետեւեն իրենց ու սպորտով զբաղվեն», - նշեց նախագծի ղեկավար Յասուսի Յագին:

Նոր համակարգը որպես փորձարարություն տեղադրվելու է նաեւ Տոկիոյի Գիտական թաբգարանում, որպեսզի ցանկացած մարդ կարողանա ստուգել, «քանի տարեկան է» իր քայլվածքը: