Քիմ Քարդաշյանը ամբողջ աշխարհում ամենապոպուլյար ու մնացածներից շատ լուսանկարվող կինն է: Սակայն թվում է, որ առաջին տեղում Քիմի համար ոչ թե արտաքինն է, այլ երեխայի առողջությունը:

Այսպես, նա պնդեց, որ չի արել ու չի անելու բոտոկսի ներարկումներ հղիության ընթացքում:

«Ոչ, ես չեմ օգտագործում ֆիլլերներ կամ բոտոկս հղիության ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ են գրում ամսագրերը: Պետք է խելապակաս լինել սեփական երեխային այդ կերպով վտանգելու համար», - գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:

Նա հերքեց նաեւ ասեկոսները, որ նորից շիկահեր է դառնալու:

«Այս տարի՝ ոչ: Ես հղի եմ, այդ պատճառով չեմ կարող: Չնայած՝ իձ դուր եկել (շիկահեր լինելը): Այդ պատճառով՝ գուցե, մեկ-երկու տարուց», - նշեց նա:

Շատ մասնագետներ պնդում են, որ մազերը ներկելը հղիության ընթացքում կարող է հսկայական վնաս հասցնել երեխայի առողջությանը ու ավելի հավանական դարձնել նրա մոտ նեյրոբլաստոմայի՝ նյարդային համակարգի քաղցկեղի հավանականությունը: Այդ պատճառով, շատ քննադատների կարծիքով, լավ է, որ Քիմը չի պատրաստվում ներկել մազերը եւ դրանով լավ օրինակ է ծառայում ուրիշներին:

Քիմը նաեւ փորձում է ավելորդ քաշ չհավաքել հղիության ընթացքում եւ նվազեցնել պրեէկլամպսիայի հավանականությունը, որն ի հայտ եկավ նրա առաջին հղիության ընթացքում: Այդ պատճառով նա շատ է քայլում, մարզվում է, ավելի քիչ աղ է օգտագործում ու ավելի շատ  ջուր: