Հայաստանում քաղցկեղային հիվանդները ստիպված են անտանելի ցավ ապրել, քանի որ նրանց հասանելի չեն ցավազրկող միջոցները: Այս մասին է ասվում Human Rights Watch-ի «Ինձ մնում է միայն լացել. քաղցկեղն ու պալիատիվ բուժման համար պայքարը» զեկույցում , որը լույս է տեսել «Հայաստան. ցավ կյանքի վերջում» հոդվածում :

Կազմակերպության զեկույցի համաձայն՝ Հայաստանում կան արդյունավետ ու հասանելի դեղամիջոցներ՝ այդ թվում՝ նարկոլոգիական: Հիվանդներին, սակայն, դրանք հասանելի չեն բյուրոկրատական քաշքշուկների պատճառով: Արդյունքում խախտվում է քաղաքացիների՝ առողջության իրավունքը:

«Քաղցկեղի վերջին փուլերում հիվանդները Հայաստանում ապրում են վախի ու տառապանքների մթնոլորտում եւ շատ հաճախ չեն ստանում կամ գրեթե չեն ստանում մասնագիտական օգնություն: Առողջապահության համակարգը լքում է նրանց կյանքի ամենախոցելի շրջանում: Հայաստանում անհրաժեշտ է կարգավորել առողջապահական քաղաքականությունը եւ կարգ սահմանել, որպեսզի արդյունավետ ու հուսալի ցավազրկողները հասանելի լինեն այն մարդկանց, ովքեր ունեն դրանք կարիքը», - այսօր Երեւանում հայտարարեց Հարավային Կովկասում Human Rights Watch-ի ավագ հետազոտող, զեկույցի հեղինակ Գիորգի Գոգիան:

Ամեն տարի Հայաստանում մոտ 8 հազար մարդ մահանում է քաղցկեղից: Human Rights Watch-ի տվյալներով՝ նրանցից շատերը մահանում սարսափելի տառապանքի մթնոլորտում՝ ստիպված լինելով անմարդկային ցավեր տանել, որոնց հետ նրանք պարտավոր չէին համակերպվել:

Զեկույցի համաձայն՝ մորֆինը, որը ուժեղ ցավերի դեպքում հիմնական ցավազրկողն է, Հայաստանում շատ էժան է, սակայն այն միեւնույն է, հասանելի չէ դրա կարիքն ուեցող մարդկանց: 2010-12 թվականներին Հայաստանում վաճառվել է մոտ 1.1 կգ մորգին: Սա այն քանակն է, որը կարող է բավարարել հիվանդների միայն երեք տոկոսի կարիքները: Այլ ծառայություններ, որոնք կարող են մեղմել քաղցկեղվ հիվանդների տառապանքները եւ բարելավել կյանքի որակը, Հայաստանում եւս հիմնականում բացակայում են:

Human Rights Watch-ի ներկայացուցիչների խոսքով՝ հաբերի տեսքով մորֆինի բացակայությունը, օրենսդրական սահմանափակումներն ու բյուրոկրատական քաշքշուկը Հայաստանում շատ լուրջ խնդիր են:

Ինչպես նշեց զեկույցի հեղինակը՝ ՀՀ կառավարությունը 2011-13 թվականներին պալիատիվ բուժմանն առնչվող մի շարք փորձարարական ծրագրեր է իրականացրել, սակայն այժմ «ժամանակն է խոսքից գործին անցնելու»:

«Որպես առաջին քայլ՝ Հայաստանի կառավարությունը պետք է վերանայի պսիտ այն կարգերը, որոնք սահմանափակում են դեղերի ձեռքբերումը եւ սկսկեց մորֆին ներկրել հաբերի տեսքով, իչը թույլ մեղմել հազարավոր մարդկանց տառապանքները», - նշեց Գիորգի Գոգիան: