ՄԻԱՎ ունեցող դեռահասներն ու ակտիվիստները հետաքրքիր նախագիծ են մշակել՝ Teenergizer կայք, որի մասին NEWS.am Medicine-ին պատմեց ՄԻԱՎ ունեցող աղջիկը Ուկրաինայից՝ Յանա Պանֆիլովան:
Նրա խոսքով՝ կայքը ի սկզբանե ստեղծված էր միայն ՄԻԱՎ ունեցող դեռահասների համար, սակայն այ տեղեկությունները, որոնք առաջարկում են կայքի հեղինակները, որոնց թվում է նաեւ Յանան, կարող է շատ օգտակար լինել բոլոր դեռահասների համար՝ իրենց կարգավիճակից անկախ: ՄԻԱՎ-ով դեռահասները կարող են կայքում օգնություն եւ օնլայն-կոնսուլտացիա ստանալ, ինչպես նաեւ պատասխաններ իրենց հուզող հարցերին: Կոնսուլտանտները կօգնեն նրանց դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից:
Ինչպես նշեց Յանան, դեռահասները կայքում կիսվում են իրենց պատմություններով եւ փորձով, խորհուրդներ են տալիս միմյանց, քննարկում տարբեր խնդիրներ, լուծման ճանապարհներ փնտրում:
Ինչ վերաբերվում է ՄԻԱՎ ունեցող դեռահասներին, նրանք կարող են կայքում քննարկել իրենց հուզող ցանկացած հարց, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ի մասին կարեւոր տեղեկատվություն ստանալ: Ինչպես նշեց Յանան, շատ կարեւոր է, որ դեռահասները իմանան, որ, ինչքան շուտ նրանք տեղեկանան իրենց կարգավիճակի մասին, այդքան ացելի երջանիկ կկարողանան ապրել ու այդքան քիչ խնդիրներ կունենան ապագայում:






