Ընդհանուր նարկոզի ազդեցության պայմաններում զարթնող պացիենտներն իրականում ավելի շատ են, քան ընդունված է կարծել, զգուշացնում են Royal College Anaesthetists-ի մասնագետները:
Նրանց զեկույցի համաձայն` ամեն 19000 պացինետներից մեկը բախվում է այս խնդրի հետ, ինչը միայն Մեծ Բրիտանիայում տարեկան 160 մարդ է կազմում: Սակայն դանիացի մասնագետներ կարծում են, որ այս տվյալները իրականության չեն համապատասխանում, իսկ նարկոզի ազդեցության տակ վիրահատության ընթացքում զարթնող, ցավ ու սարսափ
Ինտրանարկոզային սթափման երեւույթը пробуждения (Accidental Awareness during General Anaesthesia (AAGA)) վիրաբույժների պացիենտների ամենամեծ սարսափն է, քանի որ այն ենթադրում է, որ մարդն արթնանում է վիրահատության ընթացքում: Եթե անեստեզիոլոգները արձանագրում են պացիենտի արթնանալը, ապա ավելացվում է անալգետիկների չափաբաժինն ու պացիենտը նորից քնում է: Սակայն այս երեւույթի որոշ զոհերի մոտ արտաքին փոփոխություններ տեղի չեն ունենում: Կողքից նրանք քնած են երեւում` չնայած նրան, որ իրականում ցավ ու սարսափ են ապրում, սակայն չեն կարող այն ի ցույց դնել մասնակի պարալիզացման հետեւանքով:
Որոշ մարդիկ ավելի են հակված վիրահատության ընթացքում արթնանալուն: Նրանցից են հղի կանայք, մորբիդային ճարպակալում ունեցողները, որոշակի ինֆեկցիաներ ունեցող հիվանդները, զարգացման վերջին փուլերի քաղցկեղ ունեցողները:
Ինչպես նշում է պրոֆեսոր Ջենիֆեր Հանթերը, նյարդամկանային դեղորայքի ճիշտ մոնիտորինգը կարող է օգնել ռիսկի խմբում գտնվող մարդկանց:






