Այս տեսանյութում 11-ամյա Պայպեր Վերդուսկոն առաջին անգամ է տեսնում իր ծնողներին: Աղջիկը շատ ուժեղ հեռատեսություն ունի, եւ մինչ այս խահը նա չի կարողացել տեսնել ոչ իր հարազատներին, ոչ իր շրջակա իրերը:
Այս տեսանյութը արդեն 18 միլիոն մարդ է դիտել, այն 27 հազար շեյր հավաքել:
Երեխայի մոր խոսքով` նրանք դիմել են մանկաբույժին, քանի որ աղջիկը 11 ամսական էր, սակայն դեռեւս չէր փորձում նույնիսկ սողալ: Բժիշկը միանգամից նրա մոտ տեսողական խնդիրներ կասկածեց եւ շուտով պարզվեց, որ նա շատ ուժեղ հեռատեսություն ունի` +7.00 մեկ աչքի համար եւ +5.00` մյուսի:
Երեխայի համար վարդագույն ակնոցներ գտնելուց հետո ծնողները երեխայի հետ գնացին ընթրելու եւ այնտեղ էլ փոքրիկին ակնոց հագցրին: Եվ աղջիկը կյանքում առաջին անագմ տեսավ իրերն ու մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Նա նաեւ կյանքում առաջին անգամ իր ծնողներին տեսավ:
Դիտեք տեսանյութը: Առաջին անգամ շրջակա աշխարհը տեսնող երեխայի արձագանքը հնարավոր չէ բառերով նկարագրել:





