38-ամյա տղամարդը, ում անունը չի նշվում, 10 տարի առաջ գնացել է ատամնաբույժի մոտ: Այդ օրվանից նա կորցրել է իրադարձությունները հիշելու ունակությունը եւ ամեն օր նույն օրն է ապրում: Այժմ նա հիշում է միայն իր կյանքի այն օրը, երբ պետք է գնար ատամնաբույժի մոտ, եւ արթնանում է այդ մտքով:

Այս բացառիկ դեպքի մասին  պատմեց բժիշկ Ջերալդ Բերջեսը` Մեծ Բրիտանիայի Լեստերի համալսարանից: Պացիենտը, նրա խոսքով, կորցրել թ նոր հիշողություններ պահպանելու ունակությունը այն բանից հետո, երբ նրան ցավազրկող են ներառել` ցավացող ատամի հետ աշխատելու համար:

38-ամյա պացիենտը հիշում է իր կյանքի բոլոր իրադարձությունները միայն մինչեւ որոշակի պահը, իսկ բոլոր նոր տվյալները մի քանի ժամ անց անհետանում են: Տղամարդը ստիպված եղավ էլեկտրոնային օրագիր վարել` ամեն ապրած օրը վերհիեշելու համար, ը այդպես` տաս տարի անընդմեջ:

Տղամարդու մասին հայտնի է միայն այն, որ նար զինծառայություն է անցել, 22 տարեկանում ամուսնացել, չի տառապեսլ հոգեկան խնդիրներով, ինչպես նաեւ իր ընտանիքի բոլոր անդամները` բացառությամբ պապիկի, որը դեմենցիա ուներ: Մարմնական վնասվածքներ նա եւս չի ստացել` բացառությամբ 1989 թվականին ստացած մեջքի աննշան վնասվածքի: Իսկ հիշողության հետ խնդիրներ սկսվեցին նրա մոտ հենց ատամնաբույժին այցելելուց հետո: Նրա հիվանդության պատմության մեջ նշվում է, որ պրոցեդուրաների ժամանակ նա վազովագալ ռեակցիա է ունեցել (երբ առողջ մարդու մոտ ժամանակավորապես զարգանում է ցածր զարկերակային ճնշում, սրտի ցածր ռիթմ, երբեմն նաեւ թուլություն) եւ տեղափոխվել հիվանդանոց: Այնտեղ բժիշկները պարզել են, որ տղամարդու կարճաժամկետ հիշողությունը տեւում է 10 րոպե, սակայն այնուհետեւ այդ ժամանակահատվածը հետագայում հաջողվեց հասցնել 90-ի:

Ցավոք սրտի, նշանակից հաջողություններ արձանագրել չհաջողվեց, եւ այժմ տղամարդն ամեն օր արթնանում է 2005 թվականի մարտին եւ ամեն անգամ զարմանում, երբ տեսնում է իր` այս ընթացքում փոխված ծանոթներին կամ լսում, ինչ է կատարվել նրան հետ այս ընթացքում:

«Մենք երբեք նմանատիպ դեպք չենք հանդիպել: Եվ չգիտենք, ինչ անել: Սակայն մենք որոշեցինք զեկույց պատրաստել, որպեսզի իմանանք նմանատիպ այլ դեպքերի մասին: Մենք հույս ունենք, որ կարձագանքեն այն մարդիկ, որոնք այս դեպքի մասին ավելի շատ բան գիտեն եւ կարող են հուշել, ինչով է պայմանավորված ամնեզիան, քանի որ տղամարդը ուղեղի եւ ոչ մի վնասվածք չունի, չունի նաեւ հոգեկան խնդիրներ», - նշում է կլինիկական հոգեբան Ջերալդ Բերջեսը: