3-ամյա Խան Խանը Չինաստանից աշխարհում առաջին պացիենտն է, որին 3D տպիչի վրա տպած գանգ են տեղադրել: Բժիշկները ստիպված եղան օգտագործել այս տեխնոլոգիան՝ երեխային ողեղի վտանգավոր խախտումներից փրկելու համար:

Խան Խանը տառապում էր բնածին հիդրոցեֆալիայով, որի դեպքում գլուխը մշտապես հեղուկով է լցվում: Ի վերջո, երեխայի գանգը 4 անգամ գերազանցեց նորման, ինչի հետեւանքով նա կարող էր կուրանալ:

Խուան Խուանը արդեն գանգոսկրի բարակում ու արյան շրջանառության հետ խնդիրներ ուներ: Գլխի քաշի եւ չափսերի պատճառով աղջիկը չէր կարողանում ինքնուրույն վեր կենալ եւ մեկ տարի է՝ գամված էր անկողնուն: Նրա գանգը կարող էր ճաքել ցանկացած պահին:

Հենց այդ պատճառով Հունան նահանգի երկրորդ ժողովրդական հոսպիտալի բժիշկները որոշեցին 17 ժամ տեւողությամբ վիրահատություն իրականացնել՝ երեխային նոր գանգ տեղադրելով, որը նախապես տպվել էր 3D տպիչի վրա:  Վիրահատության ընթացքում նրա գանգից հեռացրեցին ավելորդ ողջ հեղուկը:

Ակնկալվում է, որ աղջիկը կկարողանա ամբողջությամբ վերականգնվել մոտակա շաբաթների ընթացքում: Իսկ վիրահատություն դիմաց հնարավոր եղավ վճարել (մոտ $64,000 – $80,000) բարեգործների հաշվին:

Հիդրեցեֆալիան իրենից ներկայացնում գանգուղեղում ավելորդ հեղուկի կուտակում: Խան Խանի դեպքում հիվանդությունն այնքան ծանր էր ընթանում, որ հեղուկը լցրեց նրա ուղեղի 85 տոկոսը՝ հանգեցնելով գանգի չափերի մեծացմանը: Հիվանդության վտանգը կայանում է նրանում, որ հեղուկը ճնշում է գործադրում ուղեղի վրա եւ վնասում այն: