Կոկաինը թափանցում է սրտի մեջ եւ փոխում դրա չափսերն ու աշխատանքը, զգուշացնում են Ամերիկայի սրտի ասոցիացիայի մասնագետները: Իսկ այս հետաքրաշարժ տեսանյութում, որը պատրաստել է MEDspiration կազմակերպությունը, կարելի է տեսնել այդ էֆեկտը:
Այս սիրտը պատկանում է մի մարդու, որը տասնհինգ տարի շարունակ կոկաին է օգտագործել: Կարելի է նկատել, որ այն երեք անգամ ավելի մեծ է, քան նորմալ սիրտը:Եվ այն, ինչը եւս հետաքրքիր է, շարունակում է բաբախել՝ չնայած նրան, որ սիրտը կանգ է առնում սրտի ու թթվածծնի մատակարարման դադարից 60 վայրկյան հետո: MEDspiration նախագահ Նավա Բադաշիի խոսքով՝ այս սիրտը շարունակում է բաբախել, քանի որ սովոր է աշխատել ծանր պայմաններում:
Բանն այն է, որ կոկաինը արագացնում սրտի ռիթմը, սակայն միեւնույն ժամանակ կանխում է արյան հոսքը դեպի սիրտը, քանի որ նեղացնում է անոթները: Այսինքն՝ կոկաին օգտագործող մարդու սիրտը ավելի քիչ արյուն ու ավելի քիչ թթվածին է ստանում, քան պետք է: Հենց այդ ծանրաբեռնվածության պատճառով սրտի չափերը մեծանում են: Եվ այն ստիպված հարմարվում է թթվածնի պակասին ու դժվար պայմաններում աշխատելուն:
«Հավանաբար, այս սիրտն այնքան է ադապտացվել միոկարդի իշեմիային 15 տարվա ընթացքում, որ կարողանում է բաբախել նույնիսկ 25 րոպե շարունակ թթվածնի բացակայության պայմաններում», - նշեց Բոդաշան:
Տեսանյութին կարելի է ծանոթանալ այստեղ՝






