Նախկինում ուղեղի խորքային ստիմուլյացիան օգտագործվում էր ինսուլտների, քրոնիկ հիվանդությունների եւ նույնիսկ հոգեակն հիվանդությունների բուժման համար: Ուղեղի գրռման ստիմուլյացիայի գաղափարը հիմնված է նեյրոպլաստիկության գաղափարի վրա, որը ուղեղի՝ ադապտացվելու ունակությունն է (օրինակ, եթե մարդը նույնիսկ տարեց հասակում սկսի նոր լեզու ուսումնասիրել կամ վարժություններ անել դա կփոխի ուղեղի կառուցվածքը եւ դրական կանդրադառնա նրա կոգնիտիվ ունակությունների վրա):
Չնայած նրան, որ ուղեղի ստիմուլյացիան օգտագործվում է շատ վաղուց, մասնագետները դեռեւս շարունակում են հետազոտել այս գործընթացը: Վերջերս, օրինակ, ավստրալիական Monash University գիտնականները պարզել են, որ իմպուլսների միջեւ դադարների տարբեր տեւողությունը տարբեր կերպ է ազդում ուղեղի գրգռման, ինչպես նոր տեղեկություններ ընկալելու հատկության վրա:
«Այս բուժումը մենք անվանել ենք տրանսկարինալ իմպուլսային ստիմուլյացիա (transcranial pulsed current stimulation (tPCS)), այն ոչ մշտական ստիմուլյաիցիայի տեսակ է, որի ընթացքում իմպուլսները էլեկտրոդների միջեւ մեկ միանում են, մեկ էլ՝ անջատվում: Մենք պարզել ենք, այս նոր բուժումը հանգեցնում է ուղեղի փոփոխություններին եւ որ իմպուլսների միջեւ դադարների տեւողության տարբերությունը եւս մեծ դեր է խաղում: Ինչքան կարճ է դադարը, այդքան մեծ է ուղեղի գրգռվածությունը», - բացատրեց Շապուր Դժաբերզադեն:
Հետազոտողի կարծիքով՝ ստիմուլյացիայի այս մեթոդը շատ ավելի արդյունավետ է: Այն կարող է օգնել մարդկանց նոր բաներ սովորել, քանի որ տվյալների յուրացումը եւս կապված է ուղեղի գրգռվածությունից:
Հետազոտողները հույս են հայտնում, որ ապագայում նրանք կկարողանան զարգացնել ուղեղի ստիմուլյացիայի իրենց մեթոդը եւ օգտագործել այն ինսուլտի, քրոնիկ հիվանդությունների եւ բազմաթիվ այլ խնդիրների բուժման համար:






