Ինչքան շուտ ախտորոշվի հիվանդությունը, այդքան հեշտ կլինի այն բուժել, միաձայն պնդում են բժիշկները: Եվ դա վերաբերվում է բոլոր հիվանդություններին՝ ներառյալ շաքարային դիաբետը: Բուժել դիաբետը ժամանակակից բժշկությունը դեռեւս չի կարողանում, սակայն միանշանակ կարող է բուժել դրա ախտանիշներն ու հնարավորինս նվազեցնել վնասը:
Ինս ինչքա՞ն հաճախ է պետք չափել արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը: Այս մասին NEWS.am Medicine-ը զրուցեց էնդոկրինոլոգ Ելենա Ագաջանովայի հետ:
Նրա խոսքով՝ միասնական մոտեցում այստեղ չկա, եւ շատ բան է կախված մարդու տարիքից ու ապրելակերպից: Մեծերին խորհուրդ է տրվում անպայման չափել արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը 45-ից հետո: Իսկ եթե ամեն ինչ նորմալ լինի, ռիսկեր ու խախտումներ չհայտնաբերվեն, անալիզը կարելի է կրկնել 3 տարի անց:
Իսկ եթե բժիշկը կասկածի որեւէ բան կամ ռիսկի գործոններ ի հայտ գան, կարելի է ավելի հաճախ չափել գլյուկոզայի մակարդակը՝ տարին մոտ մեկ անգամ:
Ինչ վերաբերվում է երեխաներին, ապա նրանք կանխարգելիչ ստուգումների կարիք չունեն, նշում է մասնագետը: Բանն այն է, որ չափահասները ավելի հաճախ են հիվանդանանում երկրորդ տիպի դիաբետով, իսկ երեխաները՝ 1-ին տիպի դիաբետով: Երկրորդ տիպի դիաբետը սովորաբար զարգանում է շատ դանդաղ, իսկ մարդը կարող է երկար ժամանակ չիմանալ, որ հիվանդ է: Ախտանիշներ նա չի ունենա, սակայն հիվանդությունը դանդաղ կքայքայի նրա անոթները եւ օրգանիզմը: Այդ պատճառով մեծերը պետք է հնարավորինս շուտ իմանան հիվանդության մասին եւ սկսել բուժել այն:
Իսկ երեխաների մոտ դիաբետը հանկարծակի է սկսվում, քանի որ խոսքը գնում է դիաբետի բացարձակն դեֆիցիտի մասին, եւ չնկատել այդ ախտանիշները հնարավոր չէ: Այդ պատճառով երեխաների կանխարգելիչ ստուգումները գրեթե իմաստ չունեն, նշում է Ելենա Ագաջանովան:






